dilijan@asba.am +374 95 15 17 19

Հոլանդական պառլամենտի պատվիրակության այցը Դիլիջան բնակարանային համալիր

2015-05-13 09:11

Այսօր Դիլիջանում ԱՍԲԱ հիմնադրամը իր առաջին մատչելի բնակարանային ծրագրի վայրում պատիվ ուներ հյուրընկալելու Նիդեռլանդների պատվիրակությանը, որի կազմում էին Նիդեռլանդների պառլամենտի ներկայացուցիչները և Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանը:

ԱՍԲԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն Արա Նազինյանը և Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը հյուրերի հետ միասին շրջեցին բնակարանային թաղամասով՝ ցուցադրելով վարձակալության և վաճառքի համար պատրաստ բնակարանները: Այնուհետև նորակառույց դուպլեքս բնակարաններից մեկի հյուրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում պրն. Նազինյանը ներկայացրեց ԱՍԲԱ հիմնադրամի և Դիլիջան բնակարանային ծրագրի պատմությունը, ինչպես նաև ԱՍԲԱ գործունեությունը: Հանդիպման մասնակիցները քննարկեցին ներկայումս Դիլիջանում առկա խնդիրներն ու խոչընդոտները, ներառյալ պոտենցիալ բնակիչների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների բացակայությունը:

Քննարկումից հետո պատվիրակության անդամները զրուցեցին Դիլիջան բնակարանային համալիրում վարձակալությամբ բնակվող առաջին ընտանիքի հետ՝ բացահայտելու նրանց տպավորությունները առաջին մի քանի ամսվա ընթացքում: Նիդեռլանդների պատվիրակության այցելությունն ավարտվեց ծառատունկի խորհրդանշական արարողությամբ:
« Ետ