dilijan@asba.am +374 95 15 17 19

Հանդիպում Դիլիջան բնակարանային համալիրի պոտենցիալ շահառուների հետ

2014-08-18 07:08

Ս.թ. օգոստոսի 8-ին ԱՍԲԱ հիմնադրամը Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ  հանդիպման էր հրավիրել Դիլիջանի բնակարանային ռեգիստրում գրանցված և մասնավորապես Դիլիջան բնակարանային համալիրի պոտենցիալ շահառու հանդիսացող ընտանիքներին:

Հանդիպման ընթացքում ԱՍԲԱ գլխավոր տնօրեն՝ Արա Նազինյանը տեղեկացրեց Դիլիջանի բնակիչներին հիմնադրամի կողմից Դիլիջանում իրականացվող մատչելի բնակարանային ծրագրի առաջին փուլի շինարարական աշխատանքների ավարտի մասին և պատասխանեց բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի: Պարոն Նազինյանը նշեց, որ Դիլիջանի բնակիչներին նորակառույց բնակարանները թե վարձակալությամբ, և թե սեփականության իրավունքով առաջարկվում են շուկայականից ցածր արժեքով և ԱՍԲԱ հիմնադրամը պատրաստ է արդեն քննարկելու պայմանագրային դրույթները ապագա բնակիչների հետ:

« Ետ