dilijan@asba.am +374 95 15 17 19

"Դիլիջան բնակարանային համալիր”-ի կառուցապատման ծրագիրն իրականացվում է ԱՍԲԱ հիմնադրամի և Դիլիջանի քաղաքապետարանի համագործակցությամբ, ինչպես նաև հոլանդական “Գրուն Վեստ” և ԴԻԳՀ (DIGH) կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

2015թ-ի սկզբից արդեն ավարտին է հասցվել առաջին 16 բնակարանների շինարարությունը: Բնակարանները նախատեսված են վաճառքի և երկարաժամկետ վարձակալության համար: Բնակարաններից 4-ը տրամադրված են սոցիալական վարձակալությամբ:

Ներկայումս Բնակարանային Համալիրն առաջարկում է 4 վերանորոգված և կահավորված բնակարաններ վաճառքի կամ երկարաժամկետ վարձակալության համար՝ մատչելի պայմաններով: Եվս 8 բնակարաններ նախատեսված են վաճառքի համար (առանց վերանորոգման): Տարածքն ամբողջովին բարեկարգված է:


Դիլիջան բնակարանային համալիրն առաջարկում է՝

- Մատչելի բնակարաններ վաճառքի և վարձակալությամբ

- Ժամանակակից ճարտարապետական լուծումներ և տեխնոլոգիաներ

- Էներգախնայող մոտեցումներ՝ արևի լույսի և ջերմության առավելագույն օգտագործմամբ

- Բնակության նոր որակ եվրոպական ոճի համայնքում

- Մշտապես կառավարվող և սպասարկվող համայնք բնակիչների մասնակցությամբ

- Առանձնացված այգետարածք յուրաքանչյուր դուպլեքս բնակարանի համար

- Բարեկարգված կանաչ շրջակայք և ներքին գիշերային լուսավորություն 


Մատչելի սոցիալական բնակարանների առաջին համալիրը Հայաստանում առաջարկում է համակեցության նոր մշակույթ, նոր ապրելակերպ, սեփական բնակարանի նկատմամբ նոր մոտեցում: